Իրաքի իրավական պետության կոալիցիայի առաջադեմ քաղաքական գործիչներից մեկը՝ Աբդուլ Ալ-Հալիմ Ալ-Ռահիմը, Թուրքիային մեղադրել է Մոսուլի հողերի հանդեպ հավակնություններ ունենալու մեջ:
Իրանական Mehr գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ Ալ-Անբար մարզում Իրաքի կառավարության դեմ ցույցերի հետևում կանգնած են Թուրքիան, Կատարը, Սաուդիան Արաբիան:
«Ալ-Անբարի ակցիայի մասնակիցները ձեռքերում պահում են Սադամ Հուսեյնի, Թուրքիայի վարաչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարները և «Ալ-Նուսրա» խմբավորման դրոշները, որը կապեր ունի «Ալ-Քաիդա»-ի և Սիրիայի ազատ բանակի հետ»,- նշել է նա:
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ Էրդողանի նպատակն է Իրաքի մի քանի քաղաքական գործիչների օգնությամբ Մոսուլը կցել Թուրքիային:
Նրա խոսքերով՝ Թուրքիայի վարչապետը ցանկանում է կրկին վերստեղծել Օսմանյան կայսրությունը։ Ալ-Ռահիմը հավելել է, որ Թուրքիայում Էրդողանը հարուցում է մեծ ատելություն:










































