Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Նոր նշանակումներով իշխանությունը բյուրեղացնում է իր շարքերը

Ազգային ժողովը երեկ շարունակեց քննարկել և հավանաբար երկուշաբթի օրը սկսվող արտահերթ նիստում կընդունի կառավարության՝ «Կառավարության կառուցվածքի մասին» օրինագիծը: Նախագիծը, հիշեցնենք, նախատեսում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման նախարարությանը և ստեղծել նոր՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:

Իշխանության ներկայացուցիչները բացատրում են, որ կառուցվածքային այս փոփոխությունը տնտեսական իրողությունների պատճառով են նախաձեռնել: Առաջին դեպքում ցանկանում են օպտիմալացնել հնարավորությունները, իսկ երկրորդ դեպքում նոր նախարարություն են ստեղծում, որը պետք է համակարգի Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությունը: Այս փոփոխությունների իրական նպատակը, սակայն, այնքան էլ ներկայացված բացատրությունը չէ:

Գարնանը երբ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, ու նրա հետ հրաժարական տվեցին նրա թիմի անդամները, կառավարությունում մնաց միայն Վաչե Գաբրիելյանը: Այն ժամանակ տեղեկություններ շրջանառվեցին, թե նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմում չկա մեկը, ով կարողանա համակարգել միջազգային կառույցների հետ աշխատանքները կամ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու գործընթացը: Եվ որ Սերժ Սարգսյանը նրան թույլ չի տվել հրաժարական տալ, որպեսզի համակարգի այդ ոլորտները: Դեռևս այն ժամանակ էլ տեղեկություններ էին շրջանառվում, որ հատուկ Վ. Գաբրիելյանի համար նոր նախարարություն է ստեղծվելու, և որ այն լինելու է բարեփոխումների նախարարություն: Ահա այդ խոսակցություններից յոթ ամիս անց ստեղծվում է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, որը ղեկավարելու է Վ. Գաբրիելյանը:

Շաբաթներ առաջ հրաժարական տվեց փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, և նրա զբաղեցրած պաշտոնները մինչև այժմ թափուր են: Վերջերս մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե ոչ իշխանական ուժերից առանձնացած և իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները պաշտպանող Դաշնակցություն կուսակցությունը հնարավոր է պաշտոններ ստանա: Եվ որ փոխվարչապետի ու ՏԿ նախարարի պաշտոնները նրանց են տալու: Մասնավորապես՝ գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանին: Սակայն այդ համագործակցությունը չկայացավ: Ասում են, թե ՀՅԴ-ում միակարծիք չեն Հանրապետականի հետ պաշտոնները կիսելու հարցում: ՀՅԴ-ի գաղափարական հատվածը դեմ է եղել պաշտոններ ստանալուն, իսկ նախկին պաշտոնյաները ձգտել են դրան: Ի վերջո, այդ կուսակցությունում հաղթել է, այսպես ասած, գաղափարական հատվածը:

Եվ հիմա վերը նշված երկու պաշտոններն էլ մնում են իշխանական մեծամասնությանը: ՀՀԿ-ն փոխվարչապետի պաշտոնում ամենայն հավանականությամբ կնշանակի Վ. Գաբրիելյանին: ԵՏՄ-ում կա փոխվարչապետների կառույց, որն էլ հիմնականում համակարգում է այդ միության աշխատանքները: Այսինքն` միջազգային տնտեսական քաղաքականությունը և ներտնտեսական, այսպես ասած, բարեփոխումները նա է համակարգելու:

Ինչ վերաբերում է ՏԿ նախարարությանը, ապա իշխանական կուլիսներում վստահեցնում են, որ նախարար է նշանակվելու այդ կառույցի մեջ ընդգրկվող՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Արմեն Երիցյանը: Վերջինս մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում ասել էր, որ եթե իրեն առաջարկեն այդ պաշտոնը, ինքը կընդունի: Փաստորեն, ՏԿ նախարարն էլ լինելու է Ս. Սարգսյանի ամենավստահելի պաշտոնյաներից մեկը: Ընդ որում` այս նշանակումն էլ պատահական չի լինի և ունի իր հատուկ նպատակները:

Բանն այն է, որ այդ գերատեսչությունն է համակարգում տեղական ինքնակառավարման մամինների՝ մարզպետարանների ու քաղաքապետարանների և դրանց միջոցով գյուղապետարանների աշխատանքները: Իսկ տվյալ դեպքում իշխանություններին այդ մարմինների ոչ թե բուն աշխատանքն է հետաքրքրում, այլ ստվերային գործողությունները, որոնք հիմնականում կապված են մարդկանց վրա ազդեցություն ունենալու կամ նրանց մոբիլիզացնելու հետ:

Գաղտնիք չէ, որ ընտրությունների ժամանակ ՏԻ մարմինները մեծ դեր են կատարում իշխանություններին ձայներ ապահովելու համար: Ավելին` հենց մարզպետարանները, ու գյուղապետարաններն են եղել իշխանությունների վերարտադրման հաղթանակն ապահովողը:

Հիշեցնենք, որ 2013թ. նախագահական ընտրություններին Ս. Սարգսյանը պարտվեց գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, և նրան ձայն էին ապահովել հիմնականում փոքր քաղաքներն ու գյուղերը:

Եվ ահա, 2017թ. խորհրդարանական և 2018թ. նախագահական ընտրություններին ընդառաջ իշխանությունները փորձում են մարզերում ամրացնել իրենց դիրքերը և այդ կառույցների աշխատանքները համակարգող այնպիսի ղեկավար նշանակել, ով անվերապահ նվիրված կլինի իրենց: Իսկ Ա. Երիցյանն ամբողջությամբ համապատասխանում է այդ նպատակներին:

Ասում են անգամ, որ Ա. Գևորգյանի հրաժարականն այդ պաշտոնից այնքան էլ պատահական չէր,- որքան էլ այն ինքնակամ է եղել, նունքան էլ իշխանությունների դրդմամբ է պայմանավորված եղել,- և որ իշխանությունները ընտրություններին ընդառաջ փորձում են ավելի բյուրեղանալ: Ա. Գևորգյանը մինչև վերջ էլ համարվում էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրը: Իսկ 2017-2018թթ. ընտրությունները կարող են դառնալ իշխանափոխության ընտրություն, հատկապես երբ Ս. Սարգսյանը սպառել է նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունները: Ճիշտ է, նա կփորձի իր համար ժառանգորդ ապահովել, բայց դա չի ունենա նույն սրությունը:

Հատկանշական է, որ Ա. Երիցյանի նշանակմամբ իշխանությունները վարչապետ Հովիկ Աբրահամյանին են հեռու պահում ՏԻ մարմինների վրա ազդեցություն ունենալուց: Մինչև այժմ էլ նա այդ կառույցների վրա ունեցել է որոշակի ազդեցություն. չէ՞ որ ժամանակին ինքն էլ է եղել ՏԻ նախարար: Եվ ահա, ընտրություններին ընդառաջ իշխանությունները վերընտրվելու համար խիստ կարևոր ՏԻ մարմինները կենտրոնացնում են իրենց ձեռքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում