«Որակավորված աշխատուժի» անբավարարությունը դանիական իշխանություններին ստիպել է դիմել վճռական գործողությունների:
Զբաղվածության հարցերով նախարար Մետտե Ֆրեդրիքսենը հանդես է եկել արտասահմանցիների աշխատանքի տեղավորման հարցում սահմանափակումներ մտցնելու նախաձեռնությամբ, օրինակ` աշխատանքի չտեղավորել բուժքույրերին ու ուսուցիչներին: Այս մասին հաղորդում է RBK-ն՝ հղում կատարելով Рolitiken-ին:
Մեկնաբանելով իր առաջարկը՝ նա հայտարարել է, որ անգամ այսօր, երբ Դանիայում բարձր է գործազրկության մակարդակը, երկիրը կարիք ունի արտասահմանյան աշխատուժի:
Նախարարը, սակայն, չի կարծում, որ միգրանտները անհրաժեշտ են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են դպրոցն ու հիվանդանոցները:
Մոտակա օրերին այս մասնագիտությունների վրա արգելք դնելու օրենքը կքննարկի Դանիայի կառավարությունը:








































