Թոմ Յորքի և Ֆլիի Atoms for Peace խումբը համացանցում տեղադրել է իր նոր ստուդիական Judge Jury and Executioner ձայնագրությունը:
Առաջին անգամ Atoms for Peace-ը կատարել է այս երգը 2009 թ. Լոս Անջելեսում ելույթի ժամանակ: Ստուդիական ձայնագրությունը գերխմբի առաջին Amok հավաքածուում է եղել, որը դուրս կգա փետրվարի 25-ին: Հավաքածուի անունը ամբողջությամբ կրկնում է Radiohead-ի Hail to the Thief հավաքածուի երկրորդ երգի անվանումը՝ Myxomatosis:
Խմբի կազմում, բացի Radiohead-ի առաջատար Յորքից և Red Hot Chili Peppers-ի բասիստ-վիրտուոզ Ֆլիից, մտնում են Radiohead-ի պրոդյուսեր Հայդջել Գոդրիչը և պերկուսսիոնիստ Մաուրո Ռեֆոսկոն: BBC Radio 1-ին տված հարցազրույցում Յորքն ու Գոդրիչը հայտարարել են, որ 2013 թ. մտադիր են համերգներ տալ Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում, սակայն կոնկրետ տվյալներ ու վայրեր դեռ որոշված չեն:








































