Հյուսիսային Օսիայի Ռոկսկի թունելի շրջանում տեղակայված զորամասի տարածքում տեղի է ունեցել ձնահյուս: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Օսիայիարտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայության ղեկավար Յուլյա Ստարչենկոյին:
Հաղորդագրության համաձայն՝ Տրանսկովկասյան մայրուղու Հյուսիսային պորտալում տեղի է ունեցել ձնահյուս, որի հետևանքով ավերվել է գեներատորի խցիկը: Զորամասի մի մասը զրկվել է էլեկտրականությունից: Զինծառայողների շրջանում տուժածներ չկան:
«Զինծառայողների շրջանում տուժածներ չկան, քանի որ նրանք ժամանակին տարհանվել էին անվտանգ վայր»,- ասել է Ստարչենկոն: Նրա խոսքերով՝ զինծառայողներն ապահովված են մեկ շաբաթվա սնունդով:
Ստարչենկն նաև նշել է, որ լեռների լանջերին ձյան ծածկույթի բարձրությունը հասել է 100 սմ-ի: Ներկա պահին պահպանվում է սահմանափակ տեսանելիություն ուժեղ մառախուղի և ձյան պատճառով: Անցած օրերի ընթացքում գրանցվել է ձնահյուսի 31 դեպք:
Հիշեցնենք, որ առատ ձյան տեղումների ու ձնահյուսքերի հետևանքով փակվել է Տրանսկովկասյան մայրուղին, որը Ռուսաստանը միացնում է Անդրկովկասին։









































