Երեկ տարածվեց տեղեկատվություն, ըստ որի՝ Լոնդոնի «Չելսի»-ն նախնական պայմանագիր է ստորագրել Խարկովի «Մետալիստ»-ի բրազիլացի կիսապաշտպան Թայոսնի հետ, իսկ ուկրաինական ակումբը կստանա 11 մլն ֆունտ փոխհատուցում:
Խաղացողի տրանսֆերի ձեռքբերման համար պայքարում են նաև Դոնեցկի «Շախտյոր»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն ու պորտուգալական «Բենֆիկա»-ն: Ակումբներն ավելի ձեռնտու առաջարկ են արել, որից հետո խարկովյան ակումբը «Չելսի»-ին առաջարկել է 13 մլն ֆունտ վճարել:
Որոշում կայացնելու համար լոնդոնցիներն ունեն 24 ժամ ժամանակ: Եթե «արիստորկարտներ»-ը հրաժարվեն վճարել վերոգրյալ գումարը, ապա «Մետալիստ»-ը կսկսի բանակցել խաղացողի ծառայություններով հետաքրքրվող բոլոր թիմերի հետ:







































