Thursday, 02 05 2024
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը

Ռուսերեն հայհոյանք՝ հայկական բարում․ Բենիամինը խուլիգանություն է կատարել «հարբած» Լյուդմիլայի հայհոյանքների «ճնշման» տակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ սկսվեց Բենիամին Մաթևոսյանի գործի դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին հայտնված 29-ամյա Բենիամինը ՌԴ քաղաքացի է, բնակվել է Սանկտ Պետերբուրգի Լենինսկի պրոսպեկտում:

Նա իր սեփական մեքենայով տաքսի ծառայություն է մատուցել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում:

«Շոֆեր եմ»՝ ասաց Բենիամինը իր աշխատանքի վերաբերյալ դատարանի հարցին:

«Հմի պտի էթամ, որ տաքսի ծառայության մեքենա քշեմ, Հայաստան գալուս ժամանակ իմ մեքենան ծախել եմ: Ուզում էի էստեղ մնամ, բայց չկարեցա…»:

Ընտանեկան վիճակի մասին Բենիամինն ասաց, թե զագսով ամուսնացած չէ, բայց Հայաստան գալու պատճառներից մեկն էլ իր ամուսնությունն է եղել, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում իրենց պսակադրությունն է կատարվել, դրա վկայագիրը ներկայացվեց դատարան:

Բենիամինը հայտնեց, որ կինն արդեն երեք ամսվա հղիություն ունի, ինքն ապրում է երկրորդ խմբի հաշմանդամ հոր, նաև մոր ու տատիկի հետ:

Բենիամինը կալանքի տակ չէ: Նա մեղադրվում է բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:

Մինչև դատաքննության սկիզբը ամբաստանյալը հայտնեց, թե իրեն լիովին մեղավոր է ճանաչում ու միջնորդում է, որ գործը արագացված ընթացակարգով քննվի:

Մեղադրող Գեղամյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Ըստ մեղադրանքի՝ Բենիամին Մաթևոսյանը 2013 թվականի դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը իր քրոջ, քրոջ ամուսնու հետ գտնվել է Երևանում, Հյուսիսային պողոտա 1 հասցեում գործող «Պալացո դի Լուսսո» կարաոկե-ակումբում:

Ընտանիքով ուրախացել են, Բենիամինը ակտիվորեն պարել է պարահրապարակում: Եվ այնտեղ դիպել կամ խանգարել է նույնպես ակտիվորեն պարող ու բավական անսթափ վիճակում գտնվող, ազգությամբ ռուս Լյուդմիլային:

Լյուդմիլան բարկացել է Բենիամինի հրումից ու սկսել է հայհոյել նրան՝ օգտագործելով ռուսական և օտարալեզու հայհոյանքների իր հարուստ պաշարը:

Բենիամինը պատասխան հայհոյանքներն է տվել: Լյուդմիլան սկսել է հարվածել Բենիամինին, նա էլ ի պատասխան քաշքշել է անսթափ հաճախորդուհուն, ապա վերադարձել է հարազատների սեղանի մոտ:

Սակայն Լյուդմիլան չի հանդարտվել: Նա բարձրաձայն հայհոյանքներ է տվել, իսկ Բենիամինի ու նրա հարազատների կողքով անցնելիս ձեռքով ու մատներով հայհոյական շարժումներ ու ժեստեր է արել:

Բենիամինը հարազատների ներկայությամբ դա չի հանդուրժել ու դարձյալ ներքաշվել է հայհոյանքների ու քաշքշոցների մեջ:

Ակումբի աշխատանքը խաթարվել է, Լյուդմիլան ու Բենիամինը չեն ենթարկվել ակումբի անվտանգության աշխատողների հորդորներին, օրինական պահանջներին: Նրանք շարունակել են քաշքշել միմյանց, հարվածներ հասցնել:

Բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար Բենիամին Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով:

Դեպքից հետո Բենիամինը, չմտածելով, որ քրեական պատասխանատվության կենթարկվի, մեկնել է Ռուսաստան, ապա վերադարձել ու հենց երևանյան օդանավակայանում բռնվել ու բերման է ենթարկվել:

Խուլիգանությունը հրահրած Լյուդմիլան նույնպես երբևէ կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե հայտնաբերվի ու բռնվի: Նրա մասը այս քրեական գործից անջատված է որպես առանձին վարույթ, Լյուդմիլայի նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Մեղադրող Գեղամյանը չառարկեց Բենիամին Մաթևոսյանի գործը արագացված կարգով քննելու դեմ:

Բենիամինի շահերի պաշտպանը գործին կցելու համար ներկայացրեց իր պաշտպանյալի անձը բնութագրող մի քանի փաստաթղթեր, այդ թվում՝ դրական բնութագիր՝ հարևանների կողմից, ովքեր Բենիամինին բնութագրել էին որպես «պարկեշտ, խաղաղասեր, հարգալից, շատ դրական անձնավորության՝ շատ լավ ընտանիքից»:

Բենիամինը դատարանում իրեն զուսպ ու հարգալից էր պահում, իսկ նրա հանդարտ դեմքին նայելիս դժվար էր պատկերացնել, թե ինչպես է անսթափ Լյուդմիլային հավասար հայհոյանքներ տեղացել, քաշքշել նրան, բռնացել ու խաթարել գիշերային ակումբի աշխատանքը:

Մեղադրողն ասաց, թե ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ գործով ի հայտ չեն բերվել: Մեղադրական ճառով հանդես գալու համար նա ժամանակ խնդրեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 20-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում