Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանն այսօր որոշում է կայացրել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին բերման ենթարկելու մասին:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ քաղաքագետը, որը մեղադրվում է Գևորգ Ղասաբյանից խաբեությամբ 508 000 ՀՀ դրամ հափշտակելու համար, դատարան չէր ներկայացել: Դատարան չէր ներկայացել նաև նրա պաշտպանը:
Դատավորը նաև իրազեկել է, որ հաջորդ նիստին ամբաստանյալի չներկայանալու դեպքում կվերանայվի նրա խափանման միջոցի փոփոխման հարցը:
Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ կիրառվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 16-ին:









































