Մոտ մեկ շաբաթ առաջ հայտնի էր դարձել Մարկ Էնթոնիի ու նրա ընկերուհու՝ Շենոն դե Լիմայի նշանադրության մասին, իսկ այսօր արդեն լուրեր են պտտվում, որ զույգը պաշտոնականացրել է իր հարաբերությունները՝ գրում է spletnik.ru-ն:
Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Դոմինիկյան Հանրապետությունում Էնթոնիի առանձնատանը:
Հիշեցնենք, որ 46-ամյա Մարկի ու 26-ամյա Շենոնի հարաբերությունները սկսվել էին 2012թ., բայց մեկ տարի անց սիրահարները որոշել էին բաժանվել: Իսկ 2014թ. սկզբին հայտնի դեմքերը նորից սկսեցին հանդիպել:
Որոշ աղբյուրների համաձայն՝ Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսինը վենեսուելացի մոդելին ամուսնության առաջարկ է արել դեռ մարտին, սակայն զույգը խնամքով թաքցրել էր այդ լուրը մամուլից:


















































