«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին չի մասնակցի Մեքսիկայի հավաքականի դեմ ստուգողական հանդիպմանը: Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
«Ռոբինը փոքր-ինչ վատառողջ է: Նա այսօր մարզվել է անհատական ծրագրով: Չեմ կարծում, թե Վան Պերսին կմասնակցի մեքսիկացիների դեմ հանդիպմանը»,- նշել է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը:
Հավելենք, որ ընթացիկ տարվա հուլիսից հոլանդացի ֆուտբոլիստն առաջին անգամ է վնասվածք ստանում:








































