Monday, 29 06 2026
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում

Ներքաղաքական վարագույրն ընկավ

Սերժ Սարգսյանի հայտարարություններից հետո արժե վերընթերցել ոչիշխանական ուժերի հայտնի 12 կետերի պահանջը պատկերացնելու համար, թե ինչ է սպասվում ներքաղաքական գործընթացների առումով մոտ ապագայում, առավել ևս, որ ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հաստատեց, որ Սարգսյան-Ծառուկյան հանդիպում եղել է:

Եվ այսպես, ոչիշխանական ուժերի 12 կետերը, որոնք նաև ստացան «ԺԷԿ-ի կետեր» բնորոշումը, իշխանություններից պահանջում են շրջանառության հարկ իջեցնել, կարմիր գծերի ու արագաչափերի հարց լուծել, «Նաիրիտի» գործարկման պլան ընդունել և աշխատողների աշխատավարձ վճարել, Որոտանի կասկադը ԱԺ միջոցով վաճառել, անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, ընդդիմությանը վերահսկողական լիազորություններ տալ, տրանսպորտի ուղեվարձը չթանկացնել, մոնոպոլիաների դեմ պայքարի մեխանիզմ ընդունել, չստորագրել Ղարաբաղի և Հայաստանի հարաբերություններում տնտեսական ռեժիմի փոփոխություն ենթադրող որևէ փաստաթուղթ, գյուղատնտեսական սուբիսդիաները ավելացնել:

Հստակ է, որ 12 կետերը, ըստ էության, ունակ են ապահովելու գրեթե 12 տարվա քաղաքական քննարկումներ, բանակցություններ, հանդիպումներ, ինչու չէ՝ նաև հանրահավաքներ, բանահավաքներ և այլն: Մինչդեռ հայաստանյան ներքաղաքական գործընթացի մասնակիցներին 12 տարի պետք չէ, այլ ընդամենը 3-4 տարի՝ մինչև հերթական խորհրդանական և նախագահական ընտրություններ: Պետք է ընդամենը մինչև այդ պահել հասարակության հետաքրքրությունը, պահել դեմքը հասարակության առջև:

Ընտրություններից հետո արդեն վերադասավորումները ոչ միայն ցանկալի են, այլև նույնիսկ անհրաժեշտ, ընտրությունների արդյունքներն էլ կլինեն հիանալի պատրվակ դրանց համար, և մի երկարատև շրջան էլ հասարակությունը կկերակրվի այդ վերադասավորումներով: Այսինքն՝ ակնհայտ է, որ 12 կետերը պայմանավորվածությունն են ժամանակի շուրջ և հերթական ընտրություններին հասնելու ճանապարհային քարտեզը, որով, ըստ էության, բոլորի դեմքը և ներհամակարգային ստատուս քվոն պահպանվում է: Այլ կերպ ասած՝ վերադարձ 12 կետին նշանակում է ներքաղաքական գործընթացների տեղափոխում «կայուն զարգացման» շրջան, որտեղ որևէ մեկը չի ջղաձգվի, որևէ մեկը կտրուկ շարժումներ չի անի, բոլորը կգտնեն զբաղվելու հարմար մի բան:

Այնուամենայնիվ, կա մի հարց, որն այս ամենում շատ հետաքրքրական է: Ի վերջո, ինչու է տեղի ունենում այս փոխզիջումը՝ եթե Սերժ Սարգսյանը վստահ էր, որ Եռյակն իշխանափոխություն անել ի զորու չէ, ինչու է վերադառնում 12 կետերին, որոնք մերժել էր, և եթե Եռյակը վստահ է, որ ունի անհրաժեշտ ռեսուրս իշխանափոխության համար, ինչու է համաձայնում խաղը տեղափոխել դանդաղ և երկարաժամկետ ընթացքի փուլ: Կնշանակի, որ երկու կողմում էլ հաջողության կամ դիմադրության մասով ավելի մեծ է եղել անվստահությունը սեփական ուժերի հանդեպ, քան ինքնավստահությունը, կամ մեկ այլ տարբերակ՝ նրանք պայմանավորվել են ավելի ուժեղ միջամտության արդյունքում։

Եվ այստեղ հետաքրքրական է ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանին դուր չեն գա ցնցումներն ու անկայունությունը Հայաստանում: Նախ սա, իհարկե, խայտառակ հայտարարություն է իշխանության ներկայացուցչի շուրթերից, որը, ըստ էության, խոստովանում է, որ Հայաստանում ներքաղաքական զարգացումները կարող է ՌԴ-ն որոշել: Սակայն, սրանով հանդերձ, պակաս խայտառակություն չէ նաև այն, որ Հայաստանում սա ընդունվել է պարզապես առանց բարձրաձայնելու: Այլապես ոչիշխանական ուժերի հանրահավաքների գլխավոր ուղերձները հենց Ռուսաստանի տիրապետության հանդեպ լոյալությանը չէին վերաբերի: Այս առումով Ռազմիկ Զոհրաբյանը բարձրաձայնել է այն, ինչ բոլորն ընդունել են առանց խոսքի, և ներկայումս ընդամենն ընկել է ներքաղաքական վարագույրը, որից հետո պարզվել է, որ դրա հետևում իրականում ոչինչ չի փոխվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում