Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն գովեստի խոսքեր է հասցեագրել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին:
«Անչելոտին ասպետ է, նա մարզաշխարհի իսկական ներկայացուցիչ է: Նրան լավ են վերաբերում աշխարհի բոլոր մասերում: Կարլոն յուրօրինակ աշխատանք է կատարում «Ռեալ»-ում: Նրա օգնականի ներդրումը թիմի հաջողությունների գործում նույնպես զգալի է:
Անչելոտիի աշխատանքը նրան շրջապատող մարդկանց աջակցության կարիքն ունի: «Ռեալ»-ն այժմ շատ լավ է խաղում: Այն մեծ թիմ է և ակնհայտ է, որ ներկայիս «Ռեալ»-ը լավագույնն է ակումբի ողջ պատմության մեջ»,- Անչելոտին մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:









































