Alibaba չինական ընկերությունը ռեկորդային վաճառք է գրանցել Միայնակ մարդկանց օրվա կապակցությամբ, որը տոնում են Չինաստանում նոյեմբերի 11-ին: Այդ մասին գրում է The Financial Times-ը:
Օրվա կեսին վաճառքի ծավալի ցուցանիշը գերազանցել է 2013թ-ի նոյեմբերի 11-ի ցուցանիշը: Ընկերության վաճառքը հասել է 5,8 մլրդ դոլարի, իսկ պատվերների թիվը կազմել է 165 մլն:
Չինաստանում Միայնակ մարդկանց օրը նույնացվում է ամերիկյան Կիբերերկուշաբթիի հետ, երբ ընկերությունները զգալի զեղչեր են անում:









































