Մանչեսթրից ուսանողների մի խումբ նախաձեռնել է նախագիծ, համաձայն որի` ամբողջ աշխարհից միջոցներ են հավաքվում «Հարի Փոթեր»-ի, այսպես ասած, ֆանատների ֆիլմ նկարահանելու համար: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Երիտասարդները նախատեսում են մինչև նոյեմբերի վերջը մոտ 64 հազար դոլար հավաքել:
Ապագա ֆիլմի սցենարի հեղինակ Քեմերոն Քեյրնդաֆը հայտնել է, որ կինոնկարի սյուժեն կենտրոնացված է կախարդի պատմության շուրջ, որին հեռացրել են Հոգհվարթսի կախարդանքի դպրոցից, որտեղ նախկինում սովորել է Հարի Փոթերը:
Ֆիլմի նկարահանումները նախատեսում է սկսել 2015-ի հունվարին:










































