Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Սպորտինգ»-ի կիսապաշտպան Նանին խոսել է Եվրո-2016-ի որակավորման փուլի` Հայաստանի ազգային հավաքականի դեմ խաղի մասին, տեղեկացնում է A Bola-ն:
«Հայաստանի ազգային հավաքականի դեմ հանդիպումը շատ կարևոր է մեզ համար: Ներկա պահին ես և իմ թիմակիցները մտածում են միմիայն Եվրո-2016-ի մասին:
Այդ մրցաշարի որակավորման փուլում հեշտ հանդիպումներ չեն լինում: Մենք ուսումնասիրել ենք մեր մրցակցին, նրանք անչափ վտանգավոր են: Պորտուգալիայի հավաքականը պետք է լինի համախմբված, ուշադիր և վստահ իր ուժերի վրա»,- հայտարարել է Նանին:









































