Ամփոփում ենք քիչ առաջ ավարտված մրցանակաբաշխությունը՝ ներկայացնելով բոլոր դափնեկիրներին բոլոր անվանակարգերում:
Տարվա լավագույն թիմը.
Իկեր Կասիլյաս, Դանի Ալվեշ, Խերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո, Խաբի Ալոնսո, Չավի, Անդրես Ինյեստա, Լիոնել Մեսսի, Ռադամել Ֆալկաո, Կրիշտիանու Ռոնալդու:
Կանանց ֆուտբոլ. Տարվա լավագույն մարզիչ՝ Պիա Սանդհեյջ:
Տղամարդկանց ֆուտբոլ. Տարվա լավագույն մարզիչ՝ Վիսենտե դել Բոսկե:
ՖԻՖԱ-ի «Նախագահական մրցանակ»՝ Ֆրանց Բեկենբաուեր:
Տարվա լավագույն գոլի հեղինակ՝ Միրոսլավ Ստոխ:
ՖԻՖԱ-ի «Արադար խաղի» մրցանակ՝ Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիա:
ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստուհի՝ Աբի Ուամբախ:
ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ Լիոնել Մեսսի:
Այսպիսով՝ Sport.1in.am-ն ավարտում է ՖԻՖԱ-ի տարվա կարևորագույն միջոցառման ուղիղ-տեքստային հեռարձակումը:









































