Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, շվեյցարական Բազելում տեղի է ունեցել խոշոր գողություն: Այդ քաղաքի ոսկերչական ցուցահանդեսի ստենդներից մեկից գողացվել է 4 խոշոր ադամանդ` մի քանի միլիոն դոլար արժողությամբ:
Գողերից առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջվել: Այն ժամանակ, երբ խմբի երեք անդամներ շեղել են ստենդի տիրոջ ուշադրությունը, մյուսին հաջողվել է ցուցափեղկի տակից գողանալ մի քանի ադամանդ: Թեպետ անվտանգության ծառայությունները փորձել են արգելափակել գողերի ելքը ցուցահանդեսից, սակայն նրանք հեշտությամբ հեռացել են, քանի որ իսրայելցի ոսկերիչը միայն 15 րոպե անց է հայտնաբերել ադամանդների բացակայությունը:
Ոստիկանությունը հիմա ուսումնասիրում է գողերի թողած մատնահետքերն ու տեսախցիկների նյութերը:
«Աշխատել են պրոֆեսիոնալներ, որոնք նախապես ամեն ինչ մտածել էին»,- ասել է Բազելի դատախազության ներկայացուցիչը:










































