Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ Վիկտորյա Բեքհեմի հղի ժամանակվա ոճն իրեն ոգեշնչում է: Աստղը ժամերով դիտում է անվանի դիզայների լուսանկարները, որպեսզի նման տեսք ունենա, հայտնում է wday.ru-ն:
Վերջերս հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանը հղի է իր ընկեր Քայնե Ուեսթից: Փաստը, որ երբ Քիմի երեխան ծնվի, ինքը դեռ պաշտոնապես Քրիս Համֆրիսի կինը կլինի, աստղին բացարձակապես չի հուզում: Նրան ավելի շատ անհանգստացնում է այն, թե նա ինչ տեսք կունենա հղի վիճակում:
Քիմը լրջորեն մտածում է հղիության շրջանում իր ոճի մասին ու սկսել է նորացնել իր զգեստապահարանը: Նրա համար ոճի խորհրդանիշ է Վիկտորյա Բեքհեմը: Հենց նրան է ուզում նմանվել Քիմը հղի ժամանակ:
Սա առաջին դեպքը չէ, որ Քիմն ուզում է նորացնել իր զգեստապահարանը: Նորաձև Քայնե Ուեսթն արդեն խորհուրդներ է տվել ընկերուհուն, թե ինչպես ճիշտ հագնվել: Ինքը՝ Քիմը, խոստովանել է, որ ինքը ճաշակ չունի, բայց իր կյանքում Քայնեի հագնվելուց հետո նա մտել է նորաձևության աշխարհ և նույնիսկ հղի լինելով՝ ուզում է էլեգանտ լինել:









































