Spice Girls խմբի նախկին անդամ Ջերի Հոլիուելը The Times պարբերականում հայտարարել է նշանադրության մասին: 42-ամյա երգչուհու ընտրյալն է դարձել Red Bull Racing «Ֆորմուլա 1» թիմի ղեկավար Քրիստիան Հորները: Հայտարարության արժեքը կազմում է 324 ֆունտ՝ հստակեցնում է The Daily Mail-ը:
Հոլիուելն ու Հորները պաշտոնապես հանդիպում են 2014-ի մարտից, իսկ ընկերություն են արել 2009-ից: Երկուսն էլ նախկին ամուսնություններից երեխաներ ունեն:
Նշանադրության մասին Հոլիուելից մեկնաբանություններ դեռևս չեն ստացվել:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ դերասան Բենեդիկտ Քամբերբետչն ու ռեժիսոր Սոֆի Հանթերը հայտնել են նշանադրության մասին՝ The Times-ում հայտարարություն տալով:









































