Ազգային Ժողովն այսօր առաջին ընթերցմամբ՝ 70 կողմ, 10 դեմ և 28 ձեռնպահ ձայների քվեարկությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացրած «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է միավորել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաև ստեղծել նոր ՝ Միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարություն:
Լուսանկարը՝ Photolure-ի