Գերմանական պարբերականները գնահատել են Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաև թիմի մյուս ֆուտբոլիստների ցուցադրած խաղը` Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում կայացած Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ հանդիպման ժամանակ:
Kicker-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 2 միավոր: Նույնքան ստացել են Օբամեյանգը, Կելը, Բենդերը: Իսկ ամենաբարձր` 1.5 միավոր գնահատականին է արժանացել թիմի հարձակվող Մարկո Ռոյսը:
Bild-ի կարծիքով` ամենաբարձր միավորին է արժանի եղել Սվեն Բենդերը: Նրա խաղը գնահատվել է 1 միավոր: Մխիթարյանը, Վայդենֆելերը, Սուբոտիչը, Օբամեյանգը ստացել են 3-ական միավոր:







































