ՊՍԺ-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իր երկրում: Այդ մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Սկսած 2005 թվականից Զլատանն արժանացել է պատվավոր մրցանակին 9 անգամ` միայն 2006 թվականին զիջելով այն Ֆրեդրիկ Յունգբերգին: Նախորդ մրցաշրջանում շվեդ ֆուտբոլիստը 51 հանդիպում է անցկացրել ՊՍԺ-ի կազմում և 45 գոլ հեղինակել:
Հավելենք, որ լավագույն կին խաղացող է ճանաչվել Լոտա Շելինը, ով հանդես է գալիս «Լիոն»-ի կազմում:








































