Instagram-ի օգտատերերը լուսանկարների մակագրությունները խմբագրելու հնարավորություն են ստացել՝ դրանց հրապարակումից հետո: Այս մասին ասվում է Instagram-ի պաշտոնական բլոգում:
«Մակագրությունների խմբագրումն Instagram-հանրության ամենապահանջված գործառույթներից էր: Դուք կարող եք նոր գործառույթը գտնել լուսանկարի տակ տեղադրված «Խմբագրել» մենյուում»,- ասվում է հաղորդագրությունում:









































