Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի կիսապաշտպան Մուհամեդ Սիսոկոյի ծառայություններով ոչ միայն անգլիական թիմերն են հետաքրքրվում, այլև իտալական:
La Gazzetta dello Sport-ը գրում է, որ հետևելով «Տոտենհեմ»-ի ու «Նյուքասլ»-ի օրինակին՝ Սիսոկոյի ծառայություններով սկսել են հետաքրքրություն ցուցաբերել «Միլան»-ն ու «Յուվենթուս»-ը:
Մասնավորապես «Միլան»-ը պատրաստ է Մուհամեդի տրանսֆերի դիմաց 2-3 միլիոն եվրո վճարել:
Հարկ է նշել, որ ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը միայն երեք խաղի է մասնակցել:








































