Sunday, 14 06 2026
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է

Դասակի հրամանատարին ծեծելուց հետո Ենոքենց Հենդոն առանց խոչընդոտի թռել է Դուբայ

Ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվել անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին Արտաշատ քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը ժամը 15:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Գայի փողոցում ավտոպահեստամասերի խանութի (հայտնի է նաև «Խորոյի գուտապ» անունով) մոտ միջադեպ է տեղի ունենում Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, երկու երեխայի հայր, 35-ամյա Գևորգ Գրիգորյանի և Հենդո Ենոքյանի միջև: Վերջինս Արտաշատում հայտնի է որպես Ենոքենց Ռաֆոյի տղա:

Արտաշատցիները shamshyan.com-ի հետ զրույցում պատմել են, որ այդ օրը Հենդոն փողոցում հանդիպում է Գևորգին, ով «Վրանգլեր» մակնիշի ավտոմեքենայի ղեկին է, իսկ Հենդոն՝ «Լեքսուսով»: Հենդոն հանդիմանում է Գևորգին, թե «խի՞ ես կաչկեդ բերել, կանգնացրել էստեղ»: Եվ անպատիվ արտահայտություններ է անում Գևորգի հասցեին: Աղմուկի վրա հավաքվում են երկու կողմի ընտանիքի անդամները, քանի որ երկուսն էլ հարևաններ են ու հարցը համարելով լուծված բաժանվում են:

Որոշ ժամանակ անց Հենդոն իր թվով 15 բարեկամ, ընկերների հետ գալիս են Գորգենց տուն, որտեղ հանդիպում են նրան ու նրա հորը և համոզում, թե «100 տարվա հարևաններ ենք, ընկերներ ենք, մեր մեջ ըտենց բան պիտի չլիներ, բարիշենք, գնա. պետք ա Գևորին էլ կիջացնենք տուն»: Գևորգը ոչինչ չկասկածելով նրանց մեքենայով շարժվում է Արտաշատի ուղղությամբ: Հասնելով Ֆարֆարի գործարանի հարակից տարածք, Գևորգին դուրս են բերում ավտոմեքենայից և հենց դաշտի մեջ ծեծի ենթարկում: Ընթացքում էլ գողանում նրա հեռախոսն ու 350 հազար դրամը: Ու թողնելով անօգնական, հեռանում:

Գևորգը իր մոտ եղած երկրորդ հեռախոսով կարողանում է տեղեկացնել հարազատներին տեղի ունեցածի մասին, ինչից հետո նրան տեղափոխում են Արտաշատի հիվանդանոց, որտեղից էլ՝ Երևանի զինվորական հոսպիտալ, քանի որ Գ. Գրիգորյանն աշխատում է ՀՀ ՊՆ Չոբանքարայի զորամասում դասակի հրամանատար կապիտանի կոչումով: Արտաշատցիները պատմում էին, որ Հենդոն նախկինում էլ մի քանի անգամ աչքի է ընկել իր խուլիգանությամբ՝ ծեծի է ենթարկել անգամ ոստիկանի: Այս արարքի համար նա մեղմ պատիժ է ստացել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի միջամտության արդյունքում:

Արտաշատցիները նաև ասում էին, թե ոստիկանությունը մինչև այսօր դատաբժշկի ուղեգիր չի տվել: «Եթե ՊՆ աֆիցերին չեն տալիս ու աֆիցերն է անպաշտպան, մեր մասին ի՞նչ ասենք»,-դժգոհել են տեղացիները:

Ու ոստիկանների քթի տակից էլ Ենոքյան Հենդոն թռել է Դուբայ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում