Իտալական առափնյա անվտանգության ծառայությունը փրկել է հինգ գերմանացի զբոսաշրջիկների, որոնք մեկնել են՝ տեսնելու կործանված Costa Concordia նավի մնացորդները Ջիլնո կղզու մոտ: Նրանց նավակը քիչ է մնացել՝ ծովի հատակը անցներ հենց նավի կործանման վայրում,- հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Գերմանացի զբոսաշրջիկները, որոնց մեջ եղել են նաև երկու երեխաներ, ճամփորդել են Costa Magica նավով, որը պատկանել է Costa Cruises ընկերությանը: Ճանապարհորդության ծրագրի մեջ մտել է Չիվիտավեկկայա քաղաքում կանգառը, որից ոչ շատ հեռու 2012 թ. հունվարին կործանվել էր այդ ընկերությանը պատկանող Costa Concordia նավը: Հիմա կիսասուզված նավը դեռ գտնվում է կործանման վայրում:
Հետաքրքրասեր զբոսաշրջիկները վարձել են մի նավակ և ուղևորվել են ողբերգության վայրը, որպեսզի ինքնուրույն հետազոտեն այն ամենը, ինչ մնացել է նավից: Էքսկուրսիայի ժամանակ եղանակային պայմանները խիստ փոխվել են, փոթորիկ է սկսվել: Թեթև նավը կորցրել է ղեկը և ուժեղ քամու հետևանքով քիչ է մնացել՝ շուռ գա: Բարեբախտաբար, գերմանացիներին օգնության են շտապել փրկարարները, որոնց շնորհիվ զբոսաշրջիկները չեն կրկնել Costa Concordia-ի ուղևորների ճակատագիրը: