Սպասվում է, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին նոյեմբերի 14-ին խորհրդարանում ելույթ կունենա: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին:
Ավելի վաղ Մարգվելաշվիլին արտահերթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ դիմում է խորհրդարանին՝ խնդրելով իրեն երկրում քաղաքական իրավիճակի հետ կապված արտակարգ ուղերձով ելույթ ունենալու հնարավորություն տալ:
«Նախագահը խորհրդարանում ելույթ կունենա ուրբաթ օրը, ժամը 12.00-ին (մեր ժամանակով՝ 11.00-ին)»,- խորհրդարանի բյուրոյի նիստի ժամանակ հայտարարել է Ուսուպաշվիլին և ավելացրել, որ երկրի ղեկավարի խոսքը կտևի 30 րոպե:










































