Իռլանդիայի «Շանոն» օդանավակայանում ձերբակալվել է Cranberries-ի նախկին վոկալիստ Դոլորես Օ`Ռիորդանը՝ հայտնում է The Telegraph-ը:
Օ`Ռիորդանը ձերբակալվել է բորտ-ուղեկցորդուհու վրա հարձակվելու պատճառով՝ ինքնաթիռի վայրէջքից հետո՝ առավոտյան ժ. 5.30-ին: Երգչուհուն ուղեկցել են օդանավակայանի ոստիկանական բաժանմունք, որտեղ նա կարող է անցկացնել 24 ժամ:
Բորտ-ուղեկցորդուհին ստացել է ոտքի վնասվածք ու տեղափոխվել Լիմերիկի հոսպիտալ՝ հետազոտության ու բուժման համար:







































