ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) ղեկավարի պաշտոնին առաջադրելու է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով իր օգնական Ջոն Բրենանի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրներին:
2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Բրենանը գլխավորել է ահաբեկչության դեմ պայքարի Ազգային կենտրոնը:
Նոյեմբերին գեներալ Դևիդ Փեթրեուսի սկանդալային հրաժարականից հետո ԿՀՎ ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է Մայքլ Մորելը, որը նախկինում զբաղեցրել է ԿՀՎ տնօրենի տեղակալի պաշտոնը:
ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը նաև հաստատել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնին առաջադրվելու է հանրապետական նախկին սենատոր Չակ Հեյգելը:










































