Գերմանիայի Սենկեբերգի հետազոտական ինստիտուտի հնէաբանները լճափին հայտնաբերել են ձիու քարացած աճյուն:
Հնագույն զամբիկը՝ Eurohippus messelensis-ը, ժամանակակից ձիերի նախնին է, չափերով ոչ խոշոր՝ ֆոքստերիերից ոչ մեծ:
Հնագույն ձին ապրել է 47 մլն տարի առաջ:
Կենդանին եղել է հղի: Նրա կմախքի ներսում գիտնականները հայտնաբերել են չծնված քուռակի փոքրիկ կմախք:
Գիտնականները ենթադրում են, որ ձին սատկել է՝ խմելով հրաբխային գազով թունավորված լճի ջուրը:







































