Ֆրանսիայում հերթական քաղաքական սկանդալն է հասունացել: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հակառակորդները փորձել են խոչընդոտել մեծ քաղաքականություն նրա վերադարձին՝ Օլանդի վարչակազմի բարձրաստիճան անձանց օգնությամբ:
Le Monde-ի տվյալներով՝ ֆրանսիացի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը ուղիղ դիմել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ժան-Պիեռ Ժույեին՝ մի շարք գործերի հետաքննությունն արագացնելու խնդրանքով, որոնցում առկա է Սարկոզիի անունը, և դրանով ուժեղացնել դատական ճնշումը նախկին նախագահի վրա:
«Նման քաղաքական շահարկումները պարզապես անթույլատրելի են: Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղարը պետք է անհապաղ լքի իր պաշտոնը»,- հայտարարել է Սարկոզիի ներկայացուցիչ, պատգամավոր Ժերալդ Դարմանեն:
Նախագահական ընտրություններում պարտությունից հետո երկու տարի անց Սարկոզին մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրություն է հայտնել սեպտեմբերին: Նա իր թեկնածությունն է առաջադրել «Միություն հանուն ժողովրդական շարժման» առաջնորդի պաշտոնում: Ընտրությունները կկայանան նոյեմբերի 29-ին:










































