Օքսֆորդի բնակչուհի Միշել Մորիսը Լենգսմիդների հին տան բակում նկարահանել է սարսափելի լուսանկարներ: Այդ տանն արդեն երկար տարիներ ոչ ոք չի ապրում: Բրիտանուհին հաստատում է, որ իրեն հաջողվել է նկարահանել դայակին, որի անուշադրությունն առանձնատան տարածքում 1920-ականներին հանգեցրել է երեխայի մահվան: Ուրվականով լուսանկարները հայտնվել են շատ ԶԼՄ-ներում, այդ թվում՝ բրիտանական Mirror-ում:
Լուսանկարներում պատկերված է սպիտակ զգեստով ֆիգուր, որը կանգնած է վաղուց դատարկ երկհարկանի տան պատուհանի մոտ: Համաձայն լեգենդի՝ այդ տանն ինչ-որ ժամանակ ընտանիք է ապրել, որի երեխան մահացել է ծառից ընկնելու հետևանքով: Կնոջ խոսքով՝ ոմանց այդ տարածքում երևացել է նաև տղայի տեսիլքը:
Սա առաջին դեպքը չէ, երբ Միացյալ թագավորությունում ուրվակաների են լուսանկարում: Առավել հաճախ դա տեղի է ունենում փաբերում:









































