Նոյեմբերի 10-14-ը Հայաստանում կանցկացվի «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում:
Այս առիթով իր ուղերձն է հղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Նշենք, որ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման օրակարգում են Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար նոյեմբերի 11-ին կազմակերպվող հեռուստակամուրջը, նաեւ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ այցելությունը:
Նոյեմբերի 12-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա ՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների դեսպանների հանդիպումը ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
ԱԳՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական և քաղաքական համագործակցությունը, սակայն չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին:







































