«Տնտեսական աճի չկատարելը պատճառ չի եղել, որպեսզի հրաժարականներ տան: Պետք է տարանջատենք իրավական մեխանիզմները, այսինքն՝ կառավարության իրավական հիմքերը քաղաքական հիմքերից տարբեր են: Երբ որ Հովիկ Աբրահամյանի եռամյա ծրագիրը բերեց, մեր բարձրացրած հարցերից մեկն այն էր, որ այդ ծրագրում արձանագրենք կառավարության պատասխանատվության մեխանիզմը: Օրինակ, եթե բոլոր ցուցանիշները ձախողում են, ապա մեխանիկորեն հրաժարական լինի, ոչ թե քննարկվի»,- Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պահանջելու հավանականության վերաբերյալ հարցին պատասխանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա անտրամաբանական է համարում այն, որ կառավարությունը հրաժարական է տալիս, բայց քաղաքական մեծամասնությունը նույնն է մնում և պատասխանատվություն չի կրում:
«Տիգրան Սարգսյանի ժամանակ էլ էր նույն քաղաքական մեծամասնությունը, հիմա էլ»,- հավելեց նա:










































