Sunday, 07 06 2026
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին

Սուրեն Սիրունյանն այսօր կդառնար 42 տարեկան. ընկերները նրա մասին չեն կարողանում խոսել անցյալ ժամանակով (տեսանյութ)

Այսօր Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի ծննդյան օրն է. նա կդառնար 42 տարեկան:

Օգոստոսի 18-ին սրտի կաթվածից Ս. Սիրունյանը հանկարծամահ եղավ:

Ողբերգական այս իրադարձության պատճառով այսօր Սուրենի ընկերները ստիպված են նրա ծննդյան օրը նշել առանց նրա:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ առ այսօր չի կարողանում իր ընկերոջ մասին խոսել անցյալ ժամանակով.

«Մենք ընկերներով նշելու ենք Սուրիկի ծննդյան օրը, բայց շատ եմ ցավում, որ առանց նրա: Բոլորիս համար շատ անսպասելի էր նրա մահը, ինձ համար շատ դժվար է խոսել Սուրիկի մասին, ես չեմ համարում, որ նա չկա՝ իր ընկերների համար նա կա, կենդանի է: Այդ ողբերգությունը ցնցեց ոչ միայն մեզ, այլև բոլոր նրանց, ովքեր լսեցին նրա մահվան գույժը:

Ես պարզապես մի բան կցանկանայի` այն քաղաքացու կերպարը, որ կերտել էր Սուրիկը՝ արդարության և ճշմարտության կերպարը, Աստված տա` կերտեն նաև շատ-շատերը: Ուզում եմ, որ իմ ընկերոջ բոլոր իղձերը կատարվեն: Պարզապես չեմ կարողանում նրա մասին խոսել անցյալով»:

Կյանքով լեցուն, հայրենասեր անձնավորություն էր. Սուրեն Սիրունյանին այսպես բնորոշեց իր ընկեր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Հովհաննես Ղազարյանը.

«Երբ ինչ-որ մեկը հայտնվում էր ծանր կացության մեջ և ասում, որ այլևս չի ուզում մնալ Հայաստանում, Սուրիկը զարմանքով ասում էր՝ լավ, ուրեմն դու չե՞ս կարողանում քո հարցերը լուծել այստեղ, պետք է գնա՞ս հայրենիքիցդ: Ինձ ոչ մի բան այս երկրից չի հեռացնի, ես չեմ պատկերացնում իմ կյանքը Հայաստանի սահմաններից դուրս:

Նա սիրում էր, անչափ շատ էր սիրում իր երեխաներին, իրենց մասին միշտ խոսում էր առանձնակի հպարտությամբ և սիրով: Իսկ ընկերների համար պատրաստ էր ամեն ինչ անել` բավական էր մեկ զանգ, և նա արդեն մեր կողքին էր, մեր «շտապ օգնությունն» էր:

Նրա բացակայությունը զգացվում է ամեն օր, ամեն վայրկյան. նա մեր սրտում է, մեր կյանքում: Երբ հանդիպում ենք որևէ բարդության, միշտ ասում ենք՝ բա Սուրիկն այստեղ չլինե՞ր: Մեզ համար իրոք շատ ցավալի է նրա ծննդյան օրը նշել առանց նրա, չեմ կարողանում պարզապես խոսել իր մասին անցյալ ժամանակով»:

Անուշ Սեդրակյանը նույնպես ցավով խոսեց իր ընկերոջ մասին: Նա նշեց, որ ծանոթության շատ կարճ ժամանակահատվածում հասցրել է հասկանալ, թե ինչքան լավ և լուսավոր անձնավորություն էր Սուրեն Սիրունյանը.

«Կարճ ժամանակ եմ հասցրել շփվել նրա հետ, բայց հասցրել եմ հասկանալ, թե ինչքան սկզբունքային անձնավորություն էր նա: Շատ նվիրված հայր էր, և դա բացահայտ երևում էր՝ ոչ միայն հայկական ստանդարտներով, այլ նաև հոգևոր շատ մեծ նվիրում ուներ իր երեխաների հանդեպ: Շատ եմ ցավում, որ այսպես եղավ:

Վաղաժամկետ էր և՛ նրա , և՛ աղջկա՝ Դիանայի մահը: Պարզապես մի բան կարող եմ ասել՝ ուրախ եմ, որ ճանաչել եմ Սուրենին»:

Ընկերներից Արայիկ Մանուկյանն էլ այս բանաստեղծությունն է նվիրել Սուրեն Սիրունյանի հիշատակին.

Ափսոս էր Ճուտը

Ընդհանրապես մահերը թևաթափ են անում:
Նույնիսկ փառահեղ ու երկար, երկար ապրած կյանքի մահերը:
Նույնիսկ էն մահերը, երբ մահացողի կյանքն էդ մահով ավարտվում է:
Էլ ուր մնաց, երբ մահն անժամանակ է:
Երբ դավադիր է, կույր, երբ հարվածում է թիկունքից:
Էլ ուր մնաց, երբ ապրածդ կարճ կյանքն էլ շատ ավելին է, քան շատ շատերի երկար ու երկար քարշ եկած կյանքը:

Մահերը թևաթափ են անում, որովհետև ամեն մարդ անփոխարինելի է:
Մարդն իր տեսակով տեղ է անում, ու երբ գնում է, այդ տեղը մնում է:
Այդ տեղը չի լցվում:
Նույնիսկ անկյանք ապրածի տեղն է մնում, էլ ուր մնաց` կյանքով ապրածինը:

Ինքը կյանքով ապրած տղա էր:
Ինքը տղա էր:
Ինքը գնահատել գիտեր:
Ինքն ընկեր էր:
Ինքը հատուցել գիտեր:
Ինքը գիտեր տալ:
Ինքն ապրել էր նվիրումով, ու ինքը չէր դավաճանել: Իրեն` դավաճանել էին:
Ինքը ստորություն չէր արել: Իր հանդեպ` արել էին:
Ինքը չէր ուրացել: Իրեն` ուրացել էին:
Ինքն էս երկիրը սիրող տեսակ էր ու էս երկիրը սիրող տեսակներին սիրող տեսակ: Ինքն էս երկիրը ստեղծողներից էր, բայց` չարքաշ ստեղծողներից:
Ինքն անհանգիստ էր:
Ինքն իր տեղը գիտեր:
Իր իմացածի չափը գիտեր:
Աչքը ճանապարհին էր:
Ինքը վերադարձերի էր սպասում:

Ափսոս, որ չհամբերեց:
Ափսոս, որ նյարդը նորից դրեց քաղաքականություն կոչվող ախտի զարկերակին:
Ափսոս, որ խռովվեց, մռայլվեց, խոժոռվեց ու չխաղաղվեց:
Ափսոս, որ ընտանիքին, մտերիմներին ու մերձավորներին շատ ավելի քիչ տվեց, քան մնացածներիս:

Համոզված էր, որ մենք մի օր մենք ենք լինելու:
Համոզված էր, որ թացն ու չորը մի օր իրարից ջոկելու ենք:
Ափսոս, որ չհամբերեց:

Ճուտի տեղը հերթական բաց խոռոչն է լինելու ապրողներիս հիշողության մեջ:

Ափսոս էր Ճուտը…

Ուղղամիտ, պարզ, անկեղծ, ճակատին ասող, դավադրություն չհանդուրժող, խարդավանք ատող Ճուտը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում