Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին արդեն այսօր կարող է պաշտոնանկ արվել:
Ա Սերիայի 11-րդ տուրում կայացած «Վերոնա»-ի հետ խաղից հետո ակումբի նախագահ Էրիկ Տոհիրն արտահերթ ժողով է հրավիրել՝ 53-ամյա մասնագետի ճակատագիրն ակումբում որոշելու համար: Այս մասին տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
Պարբերականի տեղեկություններով՝ ինդոնեզիացի գործարարն այնքան դժգոհ է եղել թիմի ելույթներից, որ հետաձգել է վերադարձը հայրենիք:
Տոհիրը կարծում է, որ եթե մասնագետը հիմա պաշտոնանկ արվի, ազգային հավաքականների խաղերի հետ կապված ինքը բավականաչափ ժամանակ կունենա Մացարիին փոխարինող գտնելու համար:
«Ինտեր»-ն այժմ 9-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում:








































