Փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը երկար ժամանակ միայնակ չի մնացել: Երգչուհին հաստատել է այն թարմ լուրը, որ հանդիպում է Մարիա Շարապովայի նախկին ընկերոջ հետ:
Լաս-Վեգասում Britney Day-ի (Բրիթնի Սփիրսի օր) տոնակատարության ժամանակ Extra հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է ռոմանտիկ հարաբերություններին վերաբերող հարցին:
«Այո, կա ինչ-որ առանձնահատուկ մեկը: Ամեն ինչ նոր է սկսվում»,- ասել է Բրիթնի Սփիրսը:
Սփիրսն ու նրա ընկերը վերջերս ծանոթացել են ընկերների շնորհիվ և հասցրել են գնալ ընդամենը մի քանի հանդիպման:
«Նա շատ լավ տղա է: Նրանք արդեն հասցրել են մի քանի ժամադրության գնալ և հիացած են իրարից: Նրանց համար ուրախ է իրար հետ, որովհետև նման բնավորություն և շատ ընդհանուր բաներ ունեն»,- ասել է ընկերներից մեկը:











































