The Sunday People պարբերականի տեղեկությունների համաձայն` Արսեն Վենգերը Կատալոնիա կմեկնի` Լոնդոնի «Արսենալ» տեղափոխության հարցի շուրջ Դավիդ Վիլյայի հետ բանակցելու նպատակով:
31-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ եվրոպական ակումբներ: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ծանր վնասվածքից նոր ապաքինված Վիլյան դեռևս ոչ մի անգամ լիարժեք հանդիպում չի անցկացրել:
Տիտո Վիլանովայի` կատալոնական ակումբը գլխավորելուց հետո Դավիդ Վիլյան 5 անգամ աչքի է ընկել` գրավելով մրցակցի դարպասը:








































