Coldplay-ը YouTube-ի իր պաշտոնական ալիքում ներկայացրել է նոր տեսահոլովակը: Էկրանավորվել է All Your Friends երգը, որը մտել է ընդլայնված Ghost Stories ալբոմի, ինչպես նաև A Sky Full Of Stars փոքր ալբոմի մեջ:
Տեսահոլովակը նվիրված է բոլոր նրանց, ովքեր մարտնչել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Ֆիլմը նկարահանվել է արխիվային կադրերից, իսկ հենց խմբի մասնակիցները ներկա չեն տեսանյութում:
Նշենք, որ Ghost Stories հավաքածուն 6-րդն է Coldplay-ի պատմության ընթացքում:








































