Վրաստանի նախկին վարչապետը կասկածում է, որ իրեն դեռ գաղտնալսում են: Ինչպես հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին՝ ինքը մի քանի փաստ ունի, որոնք նման կասկածներ հայտնելու իրավունք են տալիս՝ հաղորդում է Trend գործակալությունը:
«Ես ու Ալասանիան պայմանավորվել էինք հանդիպման համար, իսկ 15 րոպե անց այնտեղ հայտնվել էին Միխայիլ Սաակաշվիլիի «Ռուսթավի-2» հեռուստաալիքի լրագրողները»,- ասել է նա:
Իվանիշվիլին ընդգծել է, որ նման բան եղել է նաև անցած տարի:
«Ես կարծում եմ, որ նախկին իշխանությունները դեռ գաղտնալսում են մեզ»,- ասել է նա:









































