«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը տոնական օրերին գտնվել է Ֆրանսիայում: Նա իր ընտանիքով Ֆրանսիայի Նիցցա քաղաք է մեկնել անցած տարվա վերջին Սուրբ ծննդյան օրերից առաջ և այնտեղ է անցկացրել նաև Նոր տարին:
Մենք փորձեցինք ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակից պարզել՝ արդյոք Գ. Ծառուկյանը վերադարձե՞լ է Հայաստան, թե՞ Նիցցայում է անցկացնելու նաև հին Նոր տարին: Իվետա Տոնոյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե Գ. Ծառուկյանն ամանորյա տոներն անցկացրել է արտերկրում և արդեն վերադարձել է: Բայց նա չցանկացավ հաստատել կամ հերքել մեր այն լուրը, որ ԲՀԿ նախագահը եղել է Նիցցայում՝ ասելով, թե դա խիստ անձնական տեղեկատվություն է:







































