Պապարացիները Լեդի Գագային լուսանկարել են Միլանի խանութներում գնումներ կատարելիս: Այս մասին գրում է Lady.ru-ն:
Ժամանելով Միլան՝ 28-ամյա աստղն առաջին բանը, որ արել է, այցելել է Versace բուտիկ՝ Դոնատելա Վերսաչեի դստեր՝ Ալեգրայի հետ:
Լեդի Գագան գնումների է գնացել կրծկալով և պիջակով: Արձակված պիջակը մերկացրել էր նրա որովայնը: Բացի այդ, նա կրել է Versace-ի ոգուն համապատասխան՝ ոսկե զարդեր:




















































