Մադրիդյան ակումբները` «Ռեալ»-ը և «Ատլետիկո»-ն կարող են պատժվել «Բարսելոնա»-ի օրինակով:
Հիշեցնենք` ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է սահմանել կատալոնական գրանդի նկատմամբ` 18 տարեկանից ցածր օտարերկյա ֆուտբոլիստի իրավունքների ձեռքբերման համար:
El Mundo Deportivo-ի տեղեկությունների համաձայն` նմանատիպ խախտումներ են նկատվել նաև «Ռեալ»-ի գործունեության մեջ, որը կարող է տուգանվել կամ նույնպես արգելք ստանալ: Ինչ վերաբերում է «Ատլետիկո»-ին, ապա ակումբի ղեկավարությունը վաճառել է ֆուտբոլիստների տրանսֆերները` շուկայի կանոնների խախտումներով:






































