«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին խոսել է Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ իր աշխատանքի մասին:
««Յունայթեդ» տեղափոխության որոշումս կապված է Ֆերգյուսոնի հետ: Նա ինձ ասում էր, որ կմնա ևս երեք տարի: Ինձ դուր էին գալիս նրա մոտեցումները գործին:
Մրցաշարային աղյուսակում «Սիթի»-ին գերազանցում էինք 18 միավոր, բայց «քաղաքայիններ»-ի հետ հանդիպման ժամանակ պարտվեցինք 1:2 հաշվով: Մենք դեռ 15 միավորի առավելություն ունեինք: Բայց Ֆերգյուսոնն աննկարագրելի զայրացած էր: Այն ժամանակ ես հասկացա, որ նա հաղթող է իր բնույթով»,- Mirror-ը մեջբերում է հոլանդացի ֆուտբոլիստի խոսքերը:






































