Մասնագետները վերջապես պարզել են, թե ինչու են որոշ կանայք պարբերաբար վիժում: Սա բեկում կդառնա նոր դեղամիջոցների ստեղծման մեջ: Այս մասին գրում է worldru.ru պորտալը:
Կանայք, որոնք 3-5 երեխա են կորցրել, արգանդում ունեն IL-33 մոլեկուլի առավել բարձր մակարդակ: Դա հաջողվել է պարզել լաբորատոր հետազոտությունների շնորհիվ: Մասնագետները հույս ունեն, որ այդ մոլեկուլները հայտնաբերելու դեպքում մոտ ապագայում նրանք կկարողանան ոչնչացնել դրանք հղի կանանց մոտ:
Այդ մոլեկուլներն են որոշում` սաղմը կարո՞ղ է շարունակել մնալ արգանդում, թե՞ ոչ:







































