Նորաձևության նոր սեզոնի գիդի դերում բրիտանական Elle-ը ընտրել է Անյա Ռուբիկին: Կապուտաչյա լեհուհին ցուցադրում է գարնանային սեզոնի հագուստներ, որոնք ընտրվել են անձամբ հեղինակների՝ ժամանակակից նորաձևության գլխավոր նկարիչների կողմից:
Համարի էջերը հիշողության մեջ թարմացնում են սեպտեմբերին պոդիումներին տեսածը: Դրանք Էդի Սլիմանի բոհեմական շքեղությունը, Իվ Սեն-Լորենի արխիվներից վերադարձած լայնեզր գլխարկները, ժանյակե թևքերով բլուզներն ու տղամարդու սմոքինգը, ինչպես նաև Սարա Բերթոնի էրոտիկ դրաման և Միուչչի Պրադայի XXI դարի գեյշայի կերպարն և գարուն-ամառ 2013-ի այլ բաղկացուցիչ մասերն են: Բարի գալուստ նոր սեզոն:








































