Ֆրանսիայի Փարիզ, Նիմ և մի շարք այլ քաղաքների ավագ դապրոցականները նոյեմբերի 6-ին մի քանի մետր բարձրությամբ աղբարկղերից բարիկադներով արգելափակել են դպրոցների մուտքերը: russian.rt.com-ի հաղորդմամբ՝ փարիզյան Ազգերի հրապարակի շրջանում ամբողջությամբ փակվել է ճանապարհային երթևեկությունը:
Բողոքողները կոչ են անում հետաքննել ակտիվիստ-բնապահպան Ռեմի Ֆրեսսի մահը, որը զոհվել է Սիվանսում ամբարտակի կառուցման դեմ բողոքի ակցիայի ժամանակ, նաև ոստիկանությանն արգելել լուսաձայնային նռնակներ կիրառել:
Բողոքի հաջորդ ակցիաները ծրագրված են նոյեմբերի 8-ին:













































