Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում մի քանի հարյուր մարդ բողոքի ակցիա է կազմակերպել վարչապետի նստավայրի առաջ` պահանջելով ապահովել կանանց անվտանգությունը:
Նրանք կոչ են արել իշխանությանը կտրուկ միջոցներ ձեռնարկել այն դեպքերում, երբ կանայք ենթարկվում են հարձակումների և բռնաբարությունների:
Նեպալում կանանց պաշտպանության ակցիան սկսվել է 10 օր առաջ: Դրա համար առիթ է հանդիսացել մի կնոջ հետ պատահածը: Նա պնդում է, որ իրեն թալանել և բռնաբարել է ոստիկանը:
Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ իրենք ոգևորվել են հարևան Հնդկաստանում նման պահանջով կազմակերպված ակցիաներից: