Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն իր գնահատականն է տվել Լոնդոնի «Չելսի»-ին և խոսել իր թիմի առաջիկա հանդիպման մասին, տեղեկացնում է «կարմիրներ»-ի պաշտոնական կայքը:
«Իհարկե, մեզ կարևոր հանդիպում է սպասվում: Նախորդ մրցաշրջանի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ կարողացել ենք հաջող գործել միայն 70 րոպե, սակայն հանդիպման վերջնամասում չենք կարողացել հասնել դրական արդյունքի:
Ներկա պահին «Չելսի»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաուժեղ թիմն է: Նրանք մինչ այժմ ոչ մի խաղում չեն պարտվել, այդ իսկ պատճառով մենք պետք է հարգենք նրանց: Սակայն մենք հանդես ենք գալու «Էնֆիլդ»-ում, իսկ այստեղ մենք կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի»,- հայտարարել է Ռոջերսը:







































