Մոտավորապես երեկոյան ժամը 9-ին ոստիկանության ուղղաթիռը և ավտոմեքենաները ժամանեցին դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի Հոլիվուդում գտնվող բնակարան`կողոպուտը կանխելու համար: Սակայն, ինչպես պարզվեց, երեխաները սխալմամբ սեղմել են ազդանշանային կոճակը, հաղորդում է TMZ տեղեկատվական կայքը:
Տանը ոստիկաններին դիմավորել է երեխաների դայակը, որն էլ ասել է, որ ահազանգը պատահական է ստացվել: Դերասաններն այդ ժամանակ տանը չեն եղել:









































